Լուրեր

Երկիրը բերել-հասցրել ես զրոյական կետի․ Մարգարիտ Եսայան

15.12.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երբ ինքդ  քո ապրած կյանքով նոլիկ ես, քո բոլոր քայլերը  սկսվում են  նույն զրոյական կետից․․Ջնջում ես ամեն ինչ, ջնջում ես  մինչ քեզ արված  քայլերը, որ  բերել ու տանելու էին բոլոր հարցերի հայանպաստ լուծման եւ   պիտուխի պես կատարդ տաքացրած  կրկին խոսում ես քո զրոյական կետից․․Երբ  դու տեղով զրո ես, նոլիկ ու զրոյացված, բոլոր գործողություններդ հենց  այդպիսին էլ լինում են։
 
Երկիրը  բերել-հասցրել ես զրոյական կետի․․․քանդում ես ու քանդում․․․նիկոլիկ-նոլիկ։ 
Քո զրոյականից մինչեւ մինուս  անսահմանություն ատելության խոսք է ընդդեմ Հայաստանի ու հայի․․․»։

← Վերադառնալ ցուցակին