Լուրեր

Այսօր լրացավ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման վեցերորդ ամիսը․ Շիրազ Խաչատրյան

15.12.2023

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր լրացավ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման վեցերորդ ամիսը:

Կես տարի շարունակ իշխանության մահակի գործադրման պայմաններում որոշում կայացնող «դատավորները»ինքնասիրությունները կորցրած, խայտառակ լինելով, գլուխները կախ արագ արագ դակում են արդեն բոլորի համար պարզ դարձած քաղաքական որոշումների տակ:
 
Ես չգիտեմ, թե ինչքան կշարունակվի էս կլոունադան, բայց Armenի ՝ բանտից պայքարելու, չնահանջելու փաստը  մեզ պարտավորեցնում է, հույս է ներշնչում, սովորեցնում է չընկճվել, չհուսալքվել, չհարմարվել էս խայտառակ իրավիճակի հետ»:
 
#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
 

← Վերադառնալ ցուցակին