Լուրեր
Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված․ Շարմազանով
11.12.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը. ինչու՞ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ էիր 2018 -ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։
Ինչու՞ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։
Ինչու՞ էիր նույն Շուշիում 2020-ին հպարտորեն մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։
Ինչու՞ 5 հազար լույսի նման տղերքի վարի տվեցիր։
Ինչու՞ մերժեցիր 2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմ դադարեցնելու առաջարկը։
Ինչու՞ էիր 2020-ի նոյեմբերի 25-ին հայտարարում, որ մեր ճանապարհը Արցախի անկախության ճանաչման միջազգայնացումն է ՝ Ֆրանսիայի Սենատի ճանաչման ակտի օրինակով։
Ինչու՞ 2021-ի ընտրություններին հռչակեցիր «անջատում՝ հանուն փրկության» թեզը։
Այս ամենին կա մեկ տրամաբանական բացատրություն.Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված։
Եթե այլ բացատրությու կա՝ ասեք» ։