Լուրեր
Սրանք լրիվ փափախով «դեմոկրատ են»․․․Մարգարիտ Եսայան
07.12.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ասում է հանուն արդարադատության փակեցինք դատարանների դռները։ Տեղն է մեզ, կասի, բա ինչ կանի, ու քանի դեռ հանուն իրական արդարադատության չենք փակել դրանց դուռ-լուսամուտ-բերանը, սրանք ինչ էշություն ուզեն, կասեն, երկրի դռներն էլ կփակեն ու բանալին կտան թշնամուն։Կտան ու կասեն՝ հանուն «խաղաղության» երկիրը տանք-պրծնենք։
Ասում է դատական համակարգի աշխատավարձերը ձգում են եվրոպականի, ու չի ասում, դա ոչ այլ ինչ է քան պետական ռեկետ դատական համակարգի հանդեպ, համակարգված կոռուպցիա, որ իր համար գործեր նկարող եւ իբր դատեր անցկացնող դատավոր կոչվածները Նարեկ Մալյան բռնեն, Արմեն Աշոտյանին անհիմն փակի տակ պահեն, Վանաձորի ընտրված քաղաքապետին տարիներով անհիմն փակեն։
Սրանք լրիվ փափախով «դեմոկրատ են»․․․»։