Լուրեր

Բոլորը կգրեն դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին․ Մարգարիտ Եսայան

07.12.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Բոլորը կգրեն դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, հուշեր կպատմեն, նկարներ, լաց, արցունք։

 
Երկրաշարժից չեմ խոսելու, օրվա համար բավական  է իր ցավը։ Ոչ օրն է ավարտվել, ոչ ցավը։ Այս օրը  եւս անվերջանալի երկրաշարժ է՝  Արցախի կորստով, 5 հազար եւ  դեռ  չավարտվող զոհերով, անծայր գերեզմաններով, հայրենիքից  սուրբ պատառիկներ կորցնելով, ազգային  արժանապատվության անկումով, քանդվող եկեղեցիներով ու  ավերվող հավատով։ Անմեղ  զոհերի  հոգիները , այո, թող լույսի մեջ  լինեն, աղոթենք   բոլոր զոհերի հոգիների համար։ 
 
Ու մի պահ նայենք ներս, մեր հոգիներից ներս, փորձենք վերջապես հասկանալ, ի՞նչու այսքան մանրացանք, այսքան  բոբիկացանք ու այսքան կուրացանք։ Ու երբ  կգտնենք այդ հարցերի պատասխանը՝ երկիրը կհառնի  նորից, կրկին կհառնի հավատը  եւ կամրանա Սերը․․․»։
 

← Վերադառնալ ցուցակին