Լուրեր
Իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով․ Տիգրան Աբրահամյան
06.12.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:
Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում ու դա միայն Վանաձորին չի վերաբերվում, ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում:
Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես քպ ներկայացուցիչները, իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցության համար քրեական պատասխանատվություն սահմանի:
Վանաձորում ընտրությունը պարտվելուց և իր նպատակին չհասնելուց հետո իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով, իսկ վանաձորցիներին` քաղաքային արդյունավետ կառավարումից զրկելով»: