Լուրեր

Անամոթության ուրվականն է տիրել մեզ…Շարմազանով

05.12.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անամոթության ուրվականն է տիրել  մեզ…

Դժոխքը պարտվելը չէ,դժոխքը ՝թուրքի կամակատարների ու Արցախն ադրբեջանցիներին հանձնողների հետ նույն օդը շնչելն է։
 
Մենք ե՞րբ այսքան անթասիբ ու աներես դարձանք։
Պետության հերն անիծողները պետականությունից են խոսում։
Տգետները՝ կրթությունից։
Դավաճանները՝ ինքնիշխանությունից։
Աղվեսները՝ պարկեշտությունից։
 
Նապաստակները՝ արիությունից։
Լուզերները՝  հաղթանակներից։
Բռնակալները ՝ ժողովրդավարությունից։
Կոշիկ լպստողները՝ տղամարդկությունից։
Վեցնոցներն ու դենչիկները՝ արժանապատվությունից։
Մահաբերները՝ խաղաղությունից։
Սատանայի ծառաներն էլ՝ Աստծուց։
 
Ու այս համատարած կեղծիքի մեջ էլ գոյատեւում ենք…գետինը մտնեինք, ավելի լավ էր»։
 

← Վերադառնալ ցուցակին