Լուրեր

Ցանկացած լուծում որը մեզ տանում է քպ-ական կույտի դուռը՝ թվացյալ է ու ոչ իրագործելի․ Աննա Մկրտչյան

04.12.2023

ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  «Կա՞  որևէ ակնկալիք քպ-ական հանձնաժողովից։

Եվ, այո՛, և ո՛չ պատասխանների դեպքում խնդիրը շարունակում է մեկը մնալ։  Մենք մինչ այսօր գնում ենք ակնհայտ դավաճանություն գործածների դուռը խնդրելու, պահանջելու (ինչպես ուզում եք անվանեք) դատարպարտել իրենք իրենց։ Այդպես չի լինում։ 
 
Անօգուտ է հայրենադավներից պահաջել սիրել հայրենիքը, պահանջել պահել ազգային շահը, պահանջել պաշտպանել երկիրը։ 
Առարկություններն առ այն, որ քաղաքացիներին իրականությունն ենք ցույց տալիս բավարար չէ։ Ո՞ր քաղաքացիներին։ Այն քաղաքացիների՞ն, որոնցից ամեն 4-րդը նիկոլ դավաճան համոզմունքին է(հարցումներն առկա են)։ 
 
Ի՞նչ անել։ Ասեմ։ Դադարել մեր գործողությունների որևէ փուլի հետևանքը պայմանավորել  քպ-ական կույտի արձագանքով կամ քպ-ական կույտի որոշումով։ Ցանկացած լուծում որը մեզ տանում է քպ-ական կույտի դուռը՝ թվացյալ է ու ոչ իրագործելի»։

← Վերադառնալ ցուցակին