Լուրեր
Մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը․ Շարմազանով
03.12.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եկել է զտման ժամը։
Ինչու՞ ենք հաճախ պետականություն կորցրել։
Որովհետեւ պետք եղած ուժը մեր մեջ չենք փնտրել։
Հաճախ ապավինել ենք հռոմեացու, պարթեւի, բյուզանդացու, արաբի, մոնղոլի, մամլյուքների, խաչակիրների , մեծ տերությունների եւ երբեմն նունիսկ թուրքերի բարեհաճությանը։
20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, բայց չենք գիտակցել, որ պետք է ապավինել Աստծուն ու հայկականությանը։
Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ եւ նյութապաշտ։
Բայց ամեն ինչ կորած չէ։ Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը,պոպուլիզմն ու օտարամոլությունը։
Եկել է զտման ժամը։
Մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը»։