Լուրեր
Այսօր Տիգրան Աբրահամյանի հետ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ․ Հենրիխ Դանիելյան
03.12.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Տիգրան Աբրահամյանի հետ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագայի տեսլականի, միասնական աշխատանքի և հետագա անելիքների մասին մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Արմադա» վերլուծական կենտրոնի և Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Կովկասագիտության» կենտրոնի ղեկավար կազմը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ» ։