Լուրեր
Մհեր Ստեփանյանը հայրենատեր հայ է, ում ձեռքը կոտրել էին նիկոլի աթոռը ինքնամոռաց պաշտպանող կարմիր բերետավորները․ Հենրիխ Դանելյան
30.11.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է․
«Մհեր Ստեփանյանը հայրենատեր հայ է, ում ձեռքը կոտրել էին նիկոլի աթոռը ինքնամոռաց պաշտպանող կարմիր բերետավորները՝ անհամաչափ ուժի կիրառելով։
Զավեշտը այն է, որ դատարանը, հանցանք չի տեսնում այս գործում:
Դատարանը հանցանք է տեսնում ոստիկանների կողմից ծեծված քաղաքացիների գործում և կալանավորում ծեծված քաղաքացիներին:
Դատարանը հանցանք է տեսնում հայրենի հողը պաշտպանող սպաների գործում և կալանավորում նրանց:
Դատարանը հանցակազմ է տեսնում ազատ խոսքի մեջ, խոսքի ազատության իրավունքը ոտնահարելով՝ կալանավորելով ընդդիմադիրներին:
Դատարանը հանցակազմ է տեսնում ընդդիմադիր գործիչների կողմից Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող օղակի մասին բարձրաձայնած խնդիրների և նիկոլի վարած քաղաքականության մասին արված բացահայտումների մասով և ապօրինի կալանավորում վերոնշյալներին:
Հայաստանում իրավական համակարգը դարձել է գործիք՝ նիկոլ փաշինյանի ձեռքերում, մարդկանց լռեցման, իրավունքների ոտնահարման, խոսքի ազատությունից զրկման,ազատությունից զրկման, ազգային օրակարգով հանդես եկող հայրենասեր քաղաքական գործիչների՝ տոտալ մեկուսացման գործիք:
Հայաստանը այնքան է հեռացել ժողովրդավարության գաղափարախոսությունից, որ դարձել է ոստիկանապետություն։
Մի օր էլ ձեզ է ասելու, որ ինքը իրավական համակարգից բան չէր հասկանում և դուք էիք մեղավոր ապօրինի որոշումների կայացման մեջ, չէր կարելի թող քրեական գործեր չհարուցեիք, չէր կարելի թող չդատեիք. նիկոլը ողջ պատասխանատվությունը թողնելու է ձեր վրա:
Հ.Գ Իրավական համակարգի այն պաշտոնյաները, որոնք կայացնում են ապօրինի որոշումներ՝ արդար դատաստանի առաջ եք կանգնելու, հիշեք դրա մասին, միջազգային նորմերին համապատասխան դատաիրավական համակարգը վերականգնվելու է և հետամուտ է լինելու յուրաքանչյուր ապօրինի կալանքի, յուրաքանչյուր ապօրինի կարճված քրեական գործին: Ամեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ, որոնք սեփական շահը գերադասել են օրենքից, պետությունից, պետականությունից և ազգային շահից»: