Լուրեր
«Արագաչափերը» և «կարմիր գծերը» հեռացնելու կեղծ օրակարգով իշխանության եկած կապիտուլյանտները հիմա էլ ցանկանում են երևանցիների հաշվին իրենց հաճույքները հոգալ
29.11.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Արագաչափերը» և «կարմիր գծերը» հեռացնելու կեղծ օրակարգով իշխանության եկած կապիտուլյանտները հիմա էլ ցանկանում են երևանցիների հաշվին իրենց հաճույքները հոգալ.
Երևան քաղաքը ցանկանում են բաժանել «Ա» և «Բ» հատվածների, իսկ «Ա» հատվածում մեքենան կայանող մեր համաքաղաքացիները պարտավոր են տարեկան 160 000 ՀՀ դրամ վճարել:
Հ ․Գ․ հետաքրքիր է, թե ինչ են անելու այն կեղծ «հայրենասերները», ովքեր 2013 թվականին կարմիր գծերի դեմ պայքարում էին և այն թակարդ անվանում, երբ տարեկան ընդամենը պետք է 12 000 ՀՀ դրամ վճարեին»: