Լուրեր

Կարելի՞ է ձեզ մի հարց տալ․ Հենրիխ Դանիելյան

28.11.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Ընդդիմության ընդդիմություն» - մարդիկ,  ովքեր տան բազմոցներին նստած նայում են, թե ինչպես են հասարակության տարբեր շրջանակներ և քաղաքական ուժեր պայքարում ՝ հանուն Հայաստանի և Արցախի գոյության, նայում են և ուղղակի անուն կպցնում։ 
Անհարկի քննադատում են և անուն կպցնում անգամ բանտարկվածներին, հայրենիքի համար կռիվ տվողներին ասում, որ լավ չեն կռվում, ելույթ ունեցողներին ասում, որ լավ չեն խոսում, տարբեր ելքեր առաջարկողներին ասում, որ վճռական չեն և բազում նմանատիպ դեպքեր։ 
 
Կարելի՞ է ձեզ մի հարց տալ, իսկ դուք ու՞ր եք և ի՞նչ եք անում։
Դուք ու՞ր եք, երբ խորհրդարանական ընդդիմությունը՝ հանրապետականները, փողոցում պայքարում են, իսկ դուք բացի քննադատելուց, ի՞նչ եք անում այս երկրի համար։
Ստացվում է, որ դուք ոչ միայն փողոցում պայքարողներին, այլ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին եք ուզում համոզել, որ ձեր նման ոչինչ չանեն, ուղղակի կողքից խոսեն, մանդատները վայր դնեն ու ձեռքերը լվանան՝ ասելով, որ մեկ է ոչինչ չի ստացվում։
 
Դուք կարողանում եք միայն կողքից խոսել, կարողանում եք միայն քննադատել, իսկ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և տասնյակ այլ հայրենասեր մարդիկ բանտարկած են։ Հիմա ձեր նման ամանորյա թոհուբոհի մեջ չեն՝ բանտերում, մենախցերում են, իսկ դուք ձեր տանն եք։
Դուք գեթ մեկ քայլ չեք կատարել ձեր պետության համար, որ կարելի է որակել որպես պայքար: Դուք էլ նիկոլի նման բացահայտված եք հասարակության կողմից։ 
Հանգիստ վեր ընկեք տեղներդ, միևնույնն է մեզ չեք կրող խանգարել, հայրենիքի փրկությանը ուղղված մեր սրբազան պայքարում հաղթանակ տանելուն»:

← Վերադառնալ ցուցակին