Լուրեր

Հպարտության ու տխրության պահեր էի ապրում, երբ պարզ գյուղացի մարդիկ մոտենում ու հարցնում էին․ Մարգարիտ Եսայան

28.11.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  «Արդեն տեւական ժամանակ  այցելում ենք մարզեր, գյուղեր ու սահմանամերձ բնակավայրեր։ Տպավորությունները շատ են, լիքը ասելիք կա, բայց էս պահին մեկ բանի մասին կասեմ։ Հպարտության ու տխրության պահեր էի ապրում, երբ պարզ գյուղացի մարդիկ մոտենում ու հարցնում էին՝  «Արմեն Աշոտյանը ոնց է, ե՞րբ են էդ տղին  ազատելու, ի՞նչի համար են փակել էդ տղին» ։

Այո, իմ ընկեր Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, որ  իր սկզբունքների, գաղափարի, իր հայրենասիրության, հայրենատիրության եւ    գաղափարական պայքարի   պատճառով է այսօր բանտարկված։ 
Բայց՝ այսպես երկար չի  շարունակվի․․․․Կբացվի  օրը ․․․» ։

← Վերադառնալ ցուցակին