Լուրեր

Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան․ Շարմազանով

28.11.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։

Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։
 
Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս , ինչու՞ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։
 
Ինչու՞ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են։
Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի։
Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան, արդեն Խաչատուրյան։
Ազգանվանդ հետ արժեքներդ ու սկզբունքներդ էլ փոխեցիր» ։

← Վերադառնալ ցուցակին