Լուրեր
ՀՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է, ով իրականում Նիկոլի դեմ պայքարում է․ Աշոտ Անդրեասյան
28.11.2023
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի դեմ պայքարելը ապրելակերպ է , որովհետև դու չես կարող մի օր պայքարել հայրենիքդ և ազգդ վաճառած դավաճանի դեմ , իսկ մի օր հավես չունենալ։
Այս պայքարի ընթացքում մենք ականատես ենք լինում և քննադատության ենք ենթարկվում նիկոլից ոչ պակաս նիկոլների կողմից, պարզապես նրանք «ընդդիմության» շարքերում են։
Անուններ չեմ նշի ՝ քանիցս նշել եմ։
Օրինակ ի՞նչն է խանգարում տվյալ նիկոլներին պայքարելու նիկոլի դեմ առանց ՀՀԿ-ին անուն կպցնելու և անտեղի մեղադրելու։
Ի՞նչն է խանգարում նրանց սկսելու սեփականը , առանց ՀՀԿ-ի անունը շոշափելուց։
Գիտե՞ք ինչու չեն անում և ինչու՞ է միշտ շահարկվում ՀՀԿ-ի անունը, որովհետև տվյալ ընդդիմադիր ուժերը , նախ և առաջ ցանկացած բան սկսելուց ՀՀԿ-ի դուռը գալով և խնդրելով են սկսում կամ երբեք էլ չեն սկսում , միայն քննադատում են թե ով ում բերեց , ով ինչը սխալ արեց, արե՞ց թե չարեց։
Կա նաև այլ պատճառ, տվյալ լատենտ նիկոլականները չեն պայքարում իշխանափոխության համար, այլ պայքարում են այդ իշխանությունը անպայման իրենցով անելու համար։
ՀՀԿ-ին մեղադրելը հավասարազոր է նիկոլական լինելուն , որովհետև նիկոլը հանձնել է ՀՀԿ-ի ազատագրած հողը , նիկոլը մսխել է ՀՀԿ-ի ստեղծած անվտանգությունը , Նիկոլը կործանել է ՀՀԿ-ի ստեղծած հրաշալի Հայաստանը։
Նիկոլն էլ էր ՀՀԿ-ին քննադատում ՝ սխալ էր քննադատում , կործանարար էր քննադատում և դրա արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք։
Մենք ունենք այն ինչ ունենք , որովհետև այսօրվա ՀՀԿ-ին քննադատողները նիկոլին բերողներն են ու ՀՀԿ-ին մերժողները։
ՀՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է, ով իրականում Նիկոլի դեմ պայքարում է և ունի իրական ռեսուրս նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։
ՀՀԿ-ն և ՀՀԿ-ականները երբեք չեն լքելու պայքարի խրամատը , չեն լքել ու չեն լքում։
Կա՛մ ՀՀԿ-ն կհասնի հաջողության , ինչի վրա ավելի քան վստահ եմ , և մենք կունենանք ազատագրված Հայաստան նալ և առաջ նիկոլից, կա՛մ Հայաստան չի լինի և նիկոլը կմսխի ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի մյուս մասը ևս»։