Լուրեր
Պայքարեք նիկոլիզմի, այլ ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ․ Շարմազանով
27.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պայքարեք նիկոլիզմի, այլ ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։
Տրամաբանական չէ,երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։
Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին,այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում,թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։
Սա է նաեւ պատճառներից մեկը,որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։
Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը ,դե գնացեք փողոցը գրավեք,ակցիա արեք,Նիկոլին հանեք…
Խորհրդարանական ընդդիմությու՞նն է խանգարում։
Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն,դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։
Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։
Պատրանք է կարծել,որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։
Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։
Լուծումը՝ համախմբումն է,հանրային մեծ
ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։
Մնացածը՝ ուտոպիա է»։