Լուրեր

Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել․ Մամիջանյան

24.11.2023

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան -ին:

Նարեկի տեսակցությունները (և առհասարակ կապը արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է:
 
Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել: 
Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ» :

← Վերադառնալ ցուցակին