Լուրեր
Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե իրականությունն այսքան տխուր ու վտանգավոր չլիներ․ Մարգարիտ Եսայան
24.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Հ1»-ը եւ «Ֆրի նյուզ»-ը /մի պահ նաեւ «Շանթ»-ի եթերում նկատեցի/, մեկ բացասական դերասանի թատրոնի հիմնական սփռողներն են։ Էժանագին ներկայացում են սարքել՝ «Վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին» ու իրենք-իրենցով ցուցադրում, ու լսում են իրենք-իրենց։ Ակնհայտ է, որ հնչում են կանխավ պատրաստած հարցեր, պատասխաններն էլ արժանի են նախապես գրված հարցերին։
Ոչ մի նորմալ քաղաքացի այս իրավիճակում այդ «անատամ» հարցերը չէր հնչեցնի, պետք է հնչեր մեկ հարց միայն՝ ե՞րբ ես գնալու։
Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե իրականությունն այսքան տխուր ու վտանգավոր չլիներ։ Մի պահ որսացի վարչապետի աթոռին նստածի հայացքը՝ «նախկին լրագրողի» ցինիկ հայացք էր՝ որը, եթե մարդկային լեզվով թարգմանվի, կհնչի այսպես՝ «էլի բոլորիդ հարիֆացրել եմ, այ ծառայամիտներ»։
Ու, էլի՝ իրենք իրենցով իրենք իրենց «հարիֆացրած» ապրում են։
Ցավալին սա չէ, ցավալին այն է, որ հիմա ՀՀ գյուղաբնակ /եւ, ոչ միայն/, հասարակ ժողովուրդը լսելու է սա ու մտածի, դե, մարդը վարչապետի բանուգործը թողած, նստել հարցերի ա պատասխանում, էլ ինչ եք ուզում էս խեղճից։
Իսկ «խեղճը» այդ նույն «հասարակ ժողովրդին» պարզապես հերթական մանիպուլյացիայի է ենթարկում, հոգեբանական կտտանքների ենթարկում եւ բթացնում սթափ միտքը․․․»։