Լուրեր
Ոչ մի բան անպատիժ չի մնում.սա է հուշում մեր պատմությունը․ Շարմազանով
24.11.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայրենիքը թուրքերի առջեւ վաճառքի հանածների պատիժն անխուսափելի է լինելու։
Փաշինյան, համամիտ եմ ՝ հանցագործների պատիժն անխուսափելի է լինելու։
Հերոս տղաների 5 հազար կյանք խլած, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած ու Արցախ հանձնած բոլոր հանցագործ կապիտուլյանտները պատժվելու են եւ օրենքի, եւ պատմության դատաստանի առաջ։
Ոչ մեկ ու ոչ մի բան անպատիժ չի մնում.սա է հուշում մեր պատմությունը» ։