Լուրեր
Թե ինչո՞ւ եմ ես տարիներ շարունակ ատել՝ « հասարակ ժողովուրդ» բառակապակցությունը․․․Մարգարիտ Եսայան
23.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էրեկ մի քանի ընկերներիս հետ մեր էս վիճակից էինք խոսում։Ցավալի մի բան արձանագրեց ընկերներից մեկը/ի դեպ, քաղաքական մարդ չի/, ինքը իր համար ստուգաբանել էր «ժողովուրդ» եւ «հասարակություն» բառերի արմատները։
Եւ ստացել էր շատ տխուր եզրահանգում՝ ժողովուրդը ժողով բառից է՝ իրար գլխի հավաքված, իր գլխի վրա ժողովված․․․Ինքը էլի «վատ» բաներ ասաց, բայց չեմ գրելու․․Նույնը կատարել էր «հասարակություն» բառի հետ՝ արմատը, դե, անվիճելի է՝ «հասարակ»-ն է ․․․ու ընկերոջս համոզմունքն է, հենց սա է պատճառը , որ դարձել ենք այսպես՝ իրար գլխի հավաքված ու հասարակ․․․
Ու էս պատճառով հեռացել ենք ազգային , համախմբող եւ վեհ ու արժանապատիվ գործերից․․․
Ու էս մեր զրույցի ընթացքում ինքս հասկացա հանկարծ, թե ինչո՞ւ եմ ես տարիներ շարունակ ատել՝ « հասարակ ժողովուրդ» բառակապակցությունը․․․»։