Լուրեր
Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպել եմ Ֆինլանդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ․ Աննա Մկրտչյան
19.11.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպել եմ Ֆինլանդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ:
Ներկայացրել եմ`
- ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիաներն էթնիկ զտումներն ու դրանց հետևանքները:
-ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և պատասխանատվության չենթարկվելու մասին:
-Արցախի ղեկավարության մասին, ովքեր ապօրինի բանտարկված են ադրբեջանում:
- Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, քաղաքական բանտարկյալների և քաղհալածանքներ»: