Լուրեր

Հայաստանի անկախության օրը հայեր պիտի մեռնեին․ Աննա Մկրտչյան

17.11.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայաստանի անկախության օրը հայեր պիտի մեռնեին։

 
Շուշիի ազատագրման օրը հայեր պիտի մեռնեին։
Ուսանողների միջազգային օրը հայեր պիտի մեռնեին։
Տոնացույցում, ապա նաև ամբողջ օրացույցում չպիտի մնա օր, երբ հայեր չեն մեռել, սա է դավաճան նիկոլի բանաձևը:
նիկոլի դագաղապետության սկիզբը հայի դագաղով էր ու այդպես էլ շարունակվում է մինչ օրս։
 
նիկոլը սնվում է մեռածներով,  փառավորվում թախված հայերով ու հիանում գերեզման դարձած Հայաստանով։
Հայաստանում վտանգված է բոլոր հայերի կյանքն, առանց բացառության։ 
Արցախից, սահմանից, հրդեհված զորամասից  արդեն ուղիղ Երևանի կենտրոն՝ ԵՊՀ։
Բռնազավթած Հայաստանում ապահով է միայն նիկոլն ու հանցախումբը։
Սրանց ողջ անցյալն ու ներկան մահ է, սրանց ապառնին էլ է մահ
 
Հ.Գ. Իսկ Սնուփ Դոգի համերգն էլ կենսական էր, որորվհետև պիտի ջրեր հայի մահերը»։

← Վերադառնալ ցուցակին