Լուրեր

Նիկոլը զբաղված է մեծ լվացքով..․Մարգարիտ Եսայան

17.11.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Նիկոլը զբաղված է մեծ լվացքով..․
 
Թույլ հույս ունեմ, որ որոշ քպական պատգամավորներ/հատուկենտ/ ամեն օր  գլուխը բարձին դնելիս  մտածում են՝ բա սրա վերջը ի՞նչ է լինելու, նկատի ունեմ՝ մի քիչ մարդանում են, անհանգստանում իրենց ծնողների, իրենց երեխաների, իրենց տունուտեղի անվտանգության հարցերով։
 Թույլ, շատ թույլ հույս ունեմ, որ նրանք  այդ պահին դառնում են ՀՀ նորմալ քաղաքացի եւ գիտակցում են, որ այն, ինչ կատարվեց  Արցախի Հանրապետության եւ արցախցիների հետ, մոտ ապագայում կկատարվի նաեւ իրենց հետ։ 
Թույլ հույս ունեմ, որ  նրանք  այդ կարճ ակնթարթում հասկանում են, որ իրենց նիկոլը  շարունակ ծամելով <խաղաղություն> բառը, պատերազմ ու կորուստներ բերեց ու դեռ կանգ չի առնում։
Թույլ հույս ունեմ, որ ընկալում են, մի կարճ ակնթարթ միայն ընկալում են․
- որ այսօր իրենց նիկոլը զբաղված է մեծ լվացքով․
-ցանկացած  ձեւերով փորձում է  իր վրայից մաքրել  44 օրյա իր իսկ բերած պատերազմի հետքերը․
 
- Արցախի դավաճանական հանձնումը․
-  վերելակային  տխրահռչակ դիվանագիտության  աղետալի հետեւանքները
-բունկերային  չավարտվող   վասակության հետքերը
- երկիրը ծաղրի առարկա դարձնելը  եւ երկրի տարածքները  ծախելու  գեղցիական շուստրիությունները
-երկրի անվտանգային բոլոր համակարգերի կործանումը
հ․գ․ թույլ հույս ունեմ, որ այդ մեկ ակնթարթում, երբ դրանցից ոմանք մարդանում են,կկարողանան  սթափ դատել,  ու կկարողանան  նիկոլի նետած  այսրոպեական գայթակղություններից հրաժարվել,  եթե ոչ հանուն հայրենիքի,  գոնե՝ հանուն իրենց ծնողների եւ իրենց զավակների անվտանգության։ 
 
Քանզի, երբ   նիկոլը  վերջնականապես իրականություն կդարձնի իր  եղբոր՝ իլհամի  մանկության երազանքը՝ ամբողջ Հայաստանը փռելով դրա ոտքերի տակ, որպես նամազի խալիչա, այլեւս ուշ կլինի, շատ ուշ․․․։ Եւ այն, ինչ տեղի կունենա բոլոր հայերի, բոլոր   նորմալ քաղաքացիների հետ,  տեղի կունենա նաեւ քպականների  հետ եւ իրենք իրենց աչքով կտեսնեն նաեւ իրենց  մանկանց կոտորածը․․․»։

← Վերադառնալ ցուցակին