Լուրեր
Ազատ արձակել Արմեն Աշոտյանին․ Մարգարիտ Եսայան
16.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազատ արձակել Արմեն Աշոտյանին»
«Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը, օրերս ընդունվեց Եվրոպական Խորհրդարանում անցկացվող եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության /ԵԺԿ/քաղաքական ասամբլեայի կողմից։ Դրանում կոնկրետ անուն կա, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը․«Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Բացի այդ, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգայն միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելու մասին»:
Այսպիսով ԵԺԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին «Ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն, և դադարեցնել իշանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»։
Այս ամենը շատ կարեւոր է, բայց, քանի որ ՀՀ-ում իշխանությունը ոչ թե իշխանություն է, այլ՝ իշխանազավթ եւ թուրք-ադրբեջանական շահերը ջանասիրաբար սպասարկող դավաճանական տրցակ, սրանք այս կոչը չեն լսելու, կամ՝ մանիպուլացնելու են իրենց գեղցիական մուտիտներով։Ուստի, մենք պարտավոր ենք երկիրը վերադարձնել տրամաբանական հուն, պարզապես՝ ՊԱՐՏԱՎՈՐ ենք․․․
Հ․Գ․ Ավելորդ եմ համարում գրել մարդու իրավունքները իբր պաշտպանող տարագույն հկների մասին, այլեւս անթաքույց է, որ դրանք ՀՀ-ում իրենց «առաքելությունը»կատարեցին եւ ավարտին հասցրին 2018-ին եւ հիմա պատռելով իրենց «հումանիստական» դիմակները՝ լափում են երկիրը իր բոլոր երբեմնի կայացած համակարգերով․․․»։