Լուրեր
Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է․ Տիգրան Աբրահամյան
16.11.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Ապրահամայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել:
Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։
Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին» »: