Լուրեր
Երբեք չասեք, թե ժողովուրդը չի սխալվում․ Շարմազանով
12.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբեք չասեք, թե ժողովուրդը չի սխալվում
1933թի այս օրը, նոյեմբերի 12-ին,Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները՝ ադոլֆ հիտլերի ղեկավարությամբ։
Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում,բայց ավերակների վերածեցին թե՛ Գերմանիան, և թե՛ ողջ Եվրոպան։
2018-ին եւ 2021-ին հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին, Արցախ հանձնածներին։
Դժբախտաբար պատմության մեջ քիչ չեն դեպքերը,երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը։
Հ.Գ.Երբեք մի ասեք,թե ժողովուրդը չի սխալվում»։