Լուրեր
Նիկոլիզմը էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար․ Շարմազանով
10.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլիզմը էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար։
Երբ Արցախի ու ասֆալտի միջեւ ընտրում ես ասֆալտը,իսկ հաղթանակի ու պարտության միջեւ ընտրում ես պարտությունը՝ վեր ես ածվելու ասֆալտի վրա թուրքական ֆուռերի վարորդներին «կուկուռուզ» մատակարարողի։
Մեր տունը մենք ենք մեր ձեռքով քանդել,երբ կապիտուլյացիայից հետո գնացել ու Նիկոլ ենք ընտրել՝ արժանանալով եւ դաշնակիցների, եւ գործընկերների, եւ նույնիսկ թշնամիների զարմանքին։
Ադրբեջանը եւ Արեւմուտքի, եւ Իրանի, եւ ՌԴ-ի հետ հարաբերություններ է ամրապնդում՝ օգտվելով Փաշինյանի անզոր ու իզմեր չունեցող կարգավիճակից։
Ալիեւին Արեւմուտքը համարում է «վստահելի գործընկեր», իսկ Ռուսաստանն ու Իրանն էլ ՝երկարաժամկետ ռազմավարություն են մշակում։
Իսկ ու՞ր է Հայաստանը։
Հայաստանը չկա, որովհետեւ Նիկոլը մեր երկիրը դրել է Թուրքիայից տոտալ ենթակայության տակ։
Աշխարհն էլ մեր փոխարեն պայմանավորվում է ոչ թե Հայաստանի, այլ ՝ թուրքերի հետ։
Նիկոլիզմը դա էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար, ինչպես կոյուղաջրերի օգտագործումը մարդու համար»։