Լուրեր

Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ թրքանման հայն է․ Շարմազանով

08.11.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 
«Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ թրքանման հայն է։
Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է ։
Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։
 
Թուրքիան է 1992-ի մայիսին,1993-ի փետրվարին եւ 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին ,որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ.1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը,1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը,1993-ի հոկտեմբերին՝ Բորիս Ելցինը։
Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝ բլոկադայի ենթարկելով Հայաստանը։
 
Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։
Թուրքական «բայրաքթարներն» են սպանել  մեր հազարավոր տղաներին։
Թwւրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։
Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արեւմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։
 
Պանթուրքիզմից վտանգավոր թրքանման հայն է»։

← Վերադառնալ ցուցակին