Լուրեր

Վախկոտների իշխանությունը վախից ավելի ու ավելի վտանգավոր է դառնում․ Մարգարիտ Եսայան

07.11.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վախկոտների իշխանությունը վախից ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Արցախի Հանրապետություն, Արցախ  միայն այս  բառերից ընկնավորված, սրանք իրար հետեւից նոր  վախեր են դրսեւորում։ 

Օրերս   մի իշխանական լքպ Էդմոն  հայտարարեց, թե Արցախի  պետական ինստիտուտների  գոյությունը  վտանգ է Հայաստանի անվտանգությանը։

Դե, երբ իրական վտանգը՝ ներքին թշնամին այսպես լկտիանում է, պատճառը մեկը կարող է լինել՝   հերթական «տնային առաջադրանքն են» ստացել իրենց  պապաներից՝ ջնջել Արցախ բառը, ջնջել Արցախի հայկականությունը, ջնջել Արցախի բոլոր կայացած համակարգերը, թաղել Արցախն ու արցախյան ամեն ինչը։ 

Այլեւս ոչ մի նորմալ մարդ չի էլ կասկածում, թե ով եւ ովքեր են Հայաստանի անվտանգության իրական սպառնալիքները՝ զավթիչ ներքին թշնամիները, որոնց, ցավոք, դեռ հոխորտում են ու  մահվան գերանդին ձեռքներին շարունակում են  իրենց սեւ գործը;

Տեղով  վտանգ եք, այ չմոներ,  դուք եք  ոչնչացրել եւ դեռ շարունակում եք ոչնչացնել մեր երկրի անվտանգությունը, անվտանգային բոլոր համակարգերը՝ բանակ, եկեղեցի, ընտանիք, Արցախ,  ռազմավարական ընկերներ, դուք տեղով վտանգ եք․․․Հա, մի բան եւս՝ վախենում եք Արցախի Հանրապետությունից եւ արցախցուց․․Ճիշտ եք անում, վախեցեք մինչ կգա պահը ու   ձեզնից անգամ ձեր անունը չի մնա․․․»։

← Վերադառնալ ցուցակին