Լուրեր
Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու․ Տիգրան Աբրահամյան
07.11.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախցիների բռնի տեղահանումից հետո 1.5 ամիս է անցել, սակայն հայաստանյան տարբեր բնակավայրերում շարունակվում է շրջափակման, պատերազմի, վառելիքի պահեստի, գաղթի ճանապարհին հետևանքով զոհված/մահացած անձանց հուղարկավորման արարողությունները:
Անվերջ թաղումներ, որոնք չեն շրջանցել նաև այն անձանց, ովքեր հասել են Հայաստան, սակայն իրավիճակի հետ ոչ մի կերպ չհամակերպվելով պարզապես ինֆարկտից մահացել են:
Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու»: