Լուրեր

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շրջայցիս շրջանակներում այսօր նաև Արմեն Գալստյանի հետ եմ հանդիպել․ Տիգրան Աբրահամյան

06.11.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրեր առաջ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվեց` ընտրվեց տնային կալանքը, սակայն մեկ այլ հերոսի` Լևոնի հայրը` Արմեն Գալստյանը, շարունակում է կալանքի տակ մնալ: 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շրջայցիս շրջանակներում այսօր նաև Արմեն Գալստյանի հետ եմ հանդիպել, ում իշխանությունը շարունակում է պահել անազատության մեջ:
 
Ի դեպ, այնպես չէ, որ դատական համակարգը Գարիկի նկատմամբ առանձնապես հիացմունքի արժանի որոշում է կայացվել:
Ճիշտ է` նա տանն է` տնայի կալանքի ռեժիմով, բայց իր ազատությունը էականորեն սահմանափակված է:
 
Գարիկը, Արմենը կյանքի դաժան հարվածներ են ստացել, սակայն դա չի խանգարում իշխանությանը` տարբեր իրավիճակներում սադրելու, գործ սարքելու և մեր երկրի համար ամենաթանկը տված անձանց, ազատությունից զրկելու համար»:

← Վերադառնալ ցուցակին