Լուրեր
Դասական քաղաքական գործչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակը Արմեն Աշոտյանն է․ Շարմազանով
04.11.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դասական քաղաքական գործչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակը Արմեն Աշոտյանն է։
Ո՞վ է ի վերջո քաղաքական գործիչը։
Հայաստանի քաղաքական համակարգի թշվառությունն եղել ու շարունակում է մնալ նաեւ նրանում, որ դժբախտաբար քաղաքական գործիչ կամ նույնիսկ լիդերության հավակնորդներ համարվել ու համարվում են նաեւ նրանք, ովքեր.
1.Քաղաքականապես անգրագետ են։
2. Տարիներով նույնիսկ երկու քաղաքական միտք չեն արտաբերել։
3. Նույնիսկ լինելով պատգամավոր ամբիոնից կամ ելույթ չեն ունեցել, կամ էլ ՝ ունենալուց ավելի լավ է չունենային։
4. Ներքաղաքական ու արտաքին քաղաքական գնահատական ու վերլուծություն տալու ունակ չեն։
5. Վախկոտ են,առաջնորդվում են «ով ՝ էշ, ես ՝ փալան» սկզբունքով։
6. Պայքարի ժամանակ կամ չկան, կամ էլ լուռ են։
7. Լիքը փող ունեն.
8. Փողից ոչ պակաս հավակնություններ։
9. Քաղաքական խոսք ասողներին , ելույթ ունեցողներին համարել ու համարում են ոչ թե գործ անող, այլ ընդամենը խոսացող։
10. Ու հիմա էլ իրենց եղած-չեղածը պահելու համար կամ քպ-են մտել, կամ իջել են ջրի հատակը, կամ էլ՝ զբաղված են իրական քաղաքական գործիչների վրա քար նետելով։
Սրանց կոնֆորմիստ , ապաքաղաքական ու ապագաղափարական տեսակը նիկոլիզմից ոչ պակաս վտանգ է»։