Լուրեր
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է , իսկ ավելի կոնկրետ` շահարկվում. Տիգրան Աբրահամյան
02.11.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում:
Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բանբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը:
Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս` 7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին:
Պատկերացնում ե՞ք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում:
Խնդրում եմ` պարզապես մի արեք:
Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտածածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ:
Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են:
Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել:
Ազատությո՛ւն մեր հայրենակիցների»: