Լուրեր

Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում․ Տիգրան Աբրահամյան

31.10.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է․

«Կառավարությունն ու իրենց ղեկավարն ամեն տարի պետական բյուջեի փաստաթուղթը բերելուց գալիս խոսում է խաղաղության օրակարգի ու դրան իրենց նվիրվածության մասին, իսկ 6 ամիս հետո ԱԺ-ում նույն բյուջեի կատարողականին գալիս արձանագրում, որ էլի բան չստացվեց, խաղաղության փոխարեն էլ նոր տարածքային ու մարդկային կորուստներ արձանագրեցինք:

Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում:
Մահ ու զիջում բերող կառավարություն» :

← Վերադառնալ ցուցակին