Լուրեր
Բաքվի բանտերում հայտնված մեր 8 հայրենակիցների թեման գերզգայուն է և´ քաղաքական, և´ բարոյական տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան
31.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաքվի բանտերում հայտնված մեր 8 հայրենակիցների թեման գերզգայուն է և´ քաղաքական, և´ բարոյական տեսանկյունից:
Ցանկացած չճշտված տեղեկության տարածումը` անանուն աղբյուրի, բամբասանքի կամ մեկ այլ ձևով, ոչ միայն մասնագիտական առումով է խնդրահարույց, այլ մեծ ցավ է պատճառով Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարազատներին:
Եվս մեկ անգամ խնդրում եմ` զերծ մնացեք չճշտված, կեղծ, հակասական տեղեկատվության տարածումից»: