Լուրեր
Ոչ մի տարբերություն բռնապետական ադրբեջանի դատարանների եւ այսօրվա բռնապետության ճամփան բռնած Հայաստանի դատարանների միջեւ․ Մարգարիտ Եսայան
31.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բոլոր սթափ քաղաքացիները արդեն վաղուց արձանագրել եւ սեփական մաշկի վրա են զգացել, որ իշխանությունը զավթածը հետեւողականորն քանդել ու քանդում է բոլոր կայացած համակարգերը մեր երկրում, բոլոր՝ դպրոցից մինչեւ համալսարան, եկեղեցուց միչեւ մշակույթ, ընտանիքից մինչեւ ազգային ավանդույթներ, դատաիրավական համակարգից մինչեւ անսահմանություն։
Դատաիրավական համակարգի հիմնահատակ քանդման պրոցեսը ամեն օր մեր հասարակության աչքի առաջ է։
Բայց, երբ արդեն կոնկրետ դատարանի դահլիճում ականատես ես լինում նիկոլի դատարանի խղճուկ, վախեցած, եղկելի ու անողնաշար պահվածքին, սիրտդ ավելի է խառնում նիկոլի կրունկի տակ կծկված , դատավորի թիկնոց հագած այդ արարածներից։
Արմեն Աշոտյանին երեկ իբր «դատում» էր նիկոլի դատավորը․․Էդ մարդու մեջ փոքրիկ նիկոլիկները էնքան շատ են, վախերը՝ ահռելի, չիրականացած ամբիցիաները էնքան ահռելի, դա փորձում էր Արմեն Աշոտյանին թույլ չտալ շարունակել, ավարտել օրենքով հասանելիք խոսքը։ Ամեն բառից հետո ծպտում էր, տպավորություն էր, որ նիկոլը ականջակալի մեջ ճվում էր՝ <մի թող խոսի>։ Բայց, դե Արմեն Աշոտյանը Արմեն Աշոտյանն է եւ նրա խոսքը ոչ մի լպրծուն էակ չի կարող լռեցնել։ Նա խոսեց, բացարկ ներկայացրեց այդ դատավորին։ Նիստը կշարունակվի նոյեմբերի 6-ին։ Քանդուքարափ այս դատաիրավական համակարգից իհարկե, հատուկ օրինական որոշում ակնկալելը միամտություն է։ Բայց խոսքս հերթական անգամ ուզում եմ ուղղել միջազգային կառույցներին,/էլի ակնկալիք չունեմ, բայց , ասեմ, լռել չի կարելի/ Հայաստանում գործող դեսպանատներին՝ պարոնայք տիկիններ, ի վերջո դուք կա՞ք, ի վերջո, մի ձայն կհա՞նեք, թե այլեւս վերջանական եք փչացել; Դուք ձեր իսկ «հորինած» «դեմոկրատիայի» եւ «արդարադատության» վրա եք թքում․․․Ո՞վ եք դուք, չեք տե՞սնում ի՞նչ է կատարվում ԵԽԽՎ անդամ երկրում․․․
Դուք ձեր լռությամբ, ձեր աշխարհաքաղաքական շահերը գերադասեցիք եւ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց արագությամբ ձեր թողտվությամբ նաեւ գահավիժեց դեպի ադրբեջանականացում։ Ոչ մի տարբերություն բռնապետական ադրբեջանի դատարանների եւ այսօրվա բռնապետության ճամփան բռնած Հայաստանի դատարանների միջեւ՝ ոչ մի։
Հայաստանում իրական ընդդիմությունը, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը միլիոն անգամ դեմոկրատ են, քան ձեր բոլոր կառույցները միասին վերցրած»։