Լուրեր
Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է լինի Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը․ Շարմազանով
30.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միայն ՌԴ նախագահ Պուտինի շնորհիվ Ադրբեջանը չի ներխուժել ու գրավել Սյունիքը։
Այդ օրը տեղի ունեցավ հանդիպում կառավարությունում։
Փաշինյանն ասեց, որ պատերազմը պարտված է, բանակը գլխատված։
Նրա կարծիքով պարտության հիմնական պատճառը թուրքական բայրաքթարներն են։
Նիկոլն ասեց, որ խնդրել է Պուտինին ռուսական դրոշներ տեղադրել Մեղրիից մինչեւ Տեղ գյուղ, հակառակ դեպքում Ադրբեջանը կարող էր հարձակում կազմակերպել Սյունիքի վրա, որի հետեւանքները կարող էին անցանկալի լինեին։
Փաստորեն, ըստ 2020-ի Նիկոլի միայն ՌԴ նախագահ Պուտինի միջամտության արդյունքում է հնարավոր եղել խուսափել Սյունիքի վրա հայձակումից։
Իսկ այսօր Նիկոլի հրահանգներ կատարող արեւմտամոլ կամ թրքասեր ոմանք ռեժիմի պասով հանրային տիրույթում թեզեր են տարածում, թե ՌԴ-ն կարող է Ադրբեջանին ուղղորդել Սյունիքի վրա հարձակման համար։
Նիկոլ, երբ հակառուսականությունը դարձնում ես քարոզչության մաս՝ հիշիր, որ դու ես 2020-ի հոկտեմբերի 19-ին ասել, որ միայն ՌԴ-ի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կանխել Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա։
Հայաստանի ադրբեջանացման ու թրքացման «Կարթագենը» հեռացվելու է։
Իսկ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է լինի Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը»։