Լուրեր

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում․ Շարմազանով

29.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ  գնում  է դեպի տոտալ թրքացում։

Նայեցի Շահրամանյանի հարցազրուցը։
Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։
Հասկանում եմ եւ ռիսկերը,եւ մարտահրավերները։
Չէի էլ ակնկալում ,որ նա Չապայեւի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։
Բայց…
 
 Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու,աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների  բանակը։
Փաստորեն «անընդունելի է,որպեսզի արցախահայերը մասնակցեն Հայաստանում  իրականացվող քաղաքական գործընթացներին»։
 
Դե «մի քաղաքականացրեք», ի՞նչ ասեմ։
Կիսատություն կար մի տեսակ.հարցազրույցն ամբողջական կլիներ,եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր  Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։
 
Ով ինչ ուզում է ասի .փաստ է մի բան՝ Արցախն  Ադրբեջանի կազմում ճանաչել եւ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Ովքեր այլ բան կպնդեն,կամ նիկոլիստ են,կամ քաղաքական անմեղսունակ ,կամ էլ՝ իրականության հետ կապերը խզած էակներ»։

← Վերադառնալ ցուցակին