Լուրեր
Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա․ Մամիջանյան
29.10.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում:
Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել ապացույցներ հորինել, կեղծ ցուցմունքներ պոկել, բայց որ շատ նեղն ընկնեն ու հերթական դավաճանությունից ուշադրություն շեղելու հարց լինի՝ մի բան կբեմադրեն:
Ազգային Ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարցազրույցները լսելուց հետո այս հարցերն են մտքումս պտտվում:
Ու միշտ հանգում եմ նույն եզրակացությանը. Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա»: