Լուրեր
Միջազգային թատերական փառա՞տոն, էս կեղտի մեջ․․․Մարգարիտ Եսայան
29.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դե ոնց չասեմ'տո դու թատրոն պահո՞ղ եք,տո դուք մայր թատրոնից բան հասկացո՞ղ եք, ձերը էժանագին միմոսությունն է,երկիրը չկարողացաք պահել,երկիրը դարձրիք սգո սրահ, կոմեդի ողբերգություն։էս ձեր պատկերն է իշխանազավթներ,ոնց որ երբեմնի էս սիրուն այգին եք դարձրել աղբանոց, այնպես էլ երկիրը,գլխավոր աղբակույտ- եք դուք․․․
Միջազգային թատերական փառա՞տոն, էս կեղտի մեջ․․․
Ի՞նչ ասեմ, դուք ամեն ինչ քանդեցիք,թատրոնն ինչ ա,որ չքանդեք, չաղտոտեք
-Դե,իհարկե,թատրոնը ձեր ինչին է պետք,ձերը էժանագին կրկեսն է։
-Եթե չհասկացաք,պարզաբանեմ ' Հայաստանի Մայր Թատրոնի այգին է, Գաբրիել Սունդուկյանի անվան, էն էլ Պեպոն է, արդարության ու խղճի հավերժական որոնողը․․․»։