Լուրեր
Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար․ Տիգրան Աբրահամյան
28.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է․
«Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը:
Նախ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսլիությունն ապահովել, երկրորդ, անուղղակի ասում է, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու:
Մյուս վտանգավոր հանգամանքը, Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչը այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ:
Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար և նրանք փորձում են իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարն իրացնել, ընդ որում` նրանց համար տարբերություն չկա, թե դա ինչ ճանապարհով կարվի` խաղա՞ղ, թե՞ պատերազմական»: