Լուրեր
Վազգեն Սարգսյանի դահիճներն իդենտիկ են դավաճան նիկոլի տերերի հետ․ Աննա Մկրտչյան
27.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վազգեն Սարգսյանի դահիճներն իդենտիկ են դավաճան նիկոլի տերերի հետ:
Նիկոլին բերեցին Հայաստանը ջարդելու, Արցախը վերացնելու համար: Ճիշտ այն նպատակը, որին ուզում էին հասնել սպանելով Վազգեն Սարգսյանին: Սերժ Սարգսյանին ամեն գնով հեռացրեցին իշխանությունից, որպեսզի անպաշտպան թողնեն Հայաստանն ու Արցախը:
Հայկական ուժեղ պետությունը քայքայելու համար Հայաստանում կազմակերպվել է երկու ահաբեկչություն:
Առաջինը` հոկտեմբերի 27-ին: Վազգեն Սարգսյանի սպանությունը Հայաստանի ու Արցախի դեմ էր:
Երկրորդը 2018-ին: Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպվածը Հայաստանի ու Արցախի դեմ էր:
Նիկոլին հեռացնելով ու պատասխանատվության ենթարկելով շատ մեծ է հավանականությունը, որ այսուհետ կդիմակայենք հայկական պետության դեմ կազմակերպվող ահաբեկչություններին»