Լուրեր
Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու․ Տիգրան Աբրահամյան
27.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել:
Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել:
Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու»: