Լուրեր
Ոնց սրանց արագ հեռացնել երկրի կառավարման վահանակից․․․Մարգարիտ Եսայան
26.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նորմալ մարդու ուղեղում օրվա ընթացքում 70 հազար միտք է ծնվում։ նիկոլի ուղեղում միայն մեկ միտք կա ծնեցրած՝ ոնց անի, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը արագ հանձնի թշնամուն։ Ու այս «միտքը» իրականացնելու համար տարբեր բառերի ժանգլյոռությամբ է զբաղված․
--խաղաղություն բառը գռեհիկ փոխակերպում է այնպես, որ, երբ հնչեցնում է այդ բառը, հայ հանրության համար ակնհայտ է դառնում, որ դա խոսում է պատերազմից․
--երկրի սահմաններից է խոսում, անմիջապես պարզ է դառնում, որ ջնջում է այդ սահմանները եւ բացում է թշնամու առաջ․
-- ճանապարհներից է խոսում, ու պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ճանապարհի այլ, մեր ամբողջ երկիրը թշնամու ոտատեղ դարձնելու մասին է
Դե, մեռա ասելով, այս իրավիճակում բոլոր նորմալ հայերի, ՀՀ նորմալ քաղաքացիների ուղեղներում 70 հազար եւ ավելի անգամ միայն մեկ միտք ։պետք է ծնվի ու չմեռնի, մինչեւ դրա լիակատար ի կատար ածելը՝ ոնց սրանց արագ հեռացնել երկրի կառավարման վահանակից․․․»։