Լուրեր

Պատրանք է , թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»․ Շարմազանով

26.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարնազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 
«Հայաստան՞, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։ 
 
Ինչպես եւ 100 տարի առաջ,այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։
 
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հայ-ռուսական բարդ  հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
 
Նույնը կրկնվում է այսօր։ 
Կապիտուլյանտ իշխանությունը  վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ 
Դրանից օգտվեցին թուրքերը,որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։
Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։
 
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։
Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում,կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։
 
Պատրանք է , թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։
Կարծում եմ , ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
 
Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ, այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ»։

← Վերադառնալ ցուցակին