Լուրեր
Նարեկ Մալյանին նիկոլական դատարանը կրկին թողնում է կալանքի տակ․ Մարգարիտ Եսայան
26.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարեկ Մալյանին նիկոլական դատարանը կրկին թողնում է կալանքի տակ, քանի որ նա կարող է «ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»։
Ըստ Ռուբեն Մելիքյանի․ «Այս դատողության հիմքում դրել է ձերբակալման արձանագրության մեջ Մալյանի կատարած գրառումը. «Լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու». այս խոսքը մեկնաբանվել է որպես «ենթադրյալ հանցանքը կրկին կատարելու հայտարարություն»։
Նարեկը դեռ իմ ընկերը չի, բայց համարում եմ, որ մենք համախոհ ենք, ու ես հասկանում եմ նիկոլական վախերը, Նարեկի պես հաստատակամ հայից, հայրենիքի արժեքն իմացող քաղաքացուց, իհարկե, նիկոլները պետք է սարսափեն, կիրառելով բռնապետությունը բնորոշող գործողություններ՝ փակի տակ պահեն։
Զուտ, խորհուրդ եմ տալիս կարդալ գրող Նարեկ Մալյանին, նրա գործերը հաստատապես հայ արդի գրականության համար բացահայտումներ են։
Իսկ այն, որ նիկոլն ու իր նիկոլիկները սարսափում են մտավորական մարդուց, գրողից, մտածող մարդուց , մեկ անգամ չէ, որ ապացուցված փաստ է, ապացուցներից է նաեւ Արմեն Աշոտյանի հանդեպ հըռի-կոպալի ախմախ եւ ոչ իրավաչափ որոշումը՝ մարդուն փակի տակ պահել, որովհետեւ մարդը քաղաքական հայացքներ ունի, քաղաքական նպատակներ եւ սիրում է իր հայրենիքը ու պատրաստ է հանուն այդ հայրենիքի պայքարել»։