Լուրեր

«Իրավապահները» երևի դեռ մինչև վերջ չեն գիտակցում․ Արտակ Զաքարյան

26.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ավելի քան 120.000 մարդու բնակարաններից, ունեցվածքից ու հազարամյա հայրենիքից զրկած իշխանության իրավապահները շարունակում են «խախտված իրավունք» փնտրել: 

Ես չեմ զարմանա, եթե ԱԺ ամբիոնից որևէ ՔՊ-ական պատգամավոր հայտարարի «այ, որ Վիգեն Սարգսյանը բնակարանները տար ցուցակի այս ծառայողներին և ոչ թե առաջնագծի մարտական սպաներին` մենք Արցախը չէինք հանձնի»:
«Իրավապահները» երևի դեռ մինչև վերջ չեն գիտակցում, որ իրենց պատվիրատուների կողմից տարվող քաղաքականության շնորհիվ, ապագայում իրենք ոչ միայն իրենց բնակարաններից կարող են զրկվել, այլ նաև Հայրենի բնակավայրերից: 
 
Դավաճանված Արցախը ձեզ օրինակ» :

← Վերադառնալ ցուցակին