Լուրեր
Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու․ Արտակ Զաքարյան
25.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի առիթով Ստեֆան Ցվայգը գրել է. «Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը' հանկարծածագ պոռթկումին, իրավապաշտությունը` ռոմանտիկային»:
Արմենի քաղաքական համառությունն ու ամուր նվիրումը Հայաստանի շահերին, միևնույն է գերեզանցել ու գերազանցում է ՀՀ իշխանություն կոչվողների դատաիրավական սանձարձակություններին:
Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու` իրենց հետ տանելով քաղբանտարկյալներին, ամեն գնով փակի տակ պահելու իշխանական պոռթկումները:
Եվ միայն ռոմանտիկներն են կարծում, թե այսօրվա քաղբանտարկյալների դեմ կարված շինծու գործերը որևէ կապ ունեն օրենքի և իրավունքի հետ:
Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն»: