Լուրեր
Թրքահպատակ նեոբոլշեւիկ նիկոլիստներին պետք է քննադատել ու դատապարտել թե Մոսկվայում ,եւ թե Բրյուսելում․ Շարմազանով
25.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նժդեհն էր օտար երկրներում հայ բոլշեւիկներին էր սուր քննադատում ու ճիշտ էր անում։
Թրքահպատակ նեոբոլշեւիկ նիկոլիստներին պետք է քննադատել ու դատապարտել թե Մոսկվայում ,եւ թե Բրյուսելում։
ՔՊ-ն մի խառնվել է խառնվել, թե ինչպե՞ս կարելի է այլ պետության հեռուստաեթերում քննադատել սեփական պետության իշխանությանը:
Այդ առումով մի քանի նկատառում։
Ո՞վ ու ովքե՞ր են դրանից բողոքում
Նիկոլն ու իր խմբակը,որ տասնամյակներ շարունակ օտար դեսպանատներին բողոքում էին ՀՀ իշխանություններից։
Քպ-ն,որ 2018-ի իշխանափոխության օրերին մեռավ հենց նույն Նիկոլի միջոցով հանրահավաքներին մեջբերել ՌԴ իշխանությունների ու մասնավորապես Զախարովայի խոսքերը։
Հերիք չէ՞ սուտ ինքնիշխաններ խաղաք։
Այո , սեփական պետության իշխանություններից բողոքելն ու նրանց քննադատելը օտար ափերում մեղմ ասած լավ բան չէ։
Բայց Նիկոլն ու խմբակը ավելի շուտ թուրքական «5-րդ շարասյուն» են հիշեցնում, քան պետության իշխանություն։
Նիկոլն ու իր խմբակը Արցախի հանձնման ու Հայաստանի գահավիժման գերեզմանափորերն են։
Հետեւաբար. թե Մոսկվայում, թե Բրյուսելում,թե Թեհրանում ու թե Վաշինգտոնում պետք է ոչ միայն քննադատել,այլ նաեւ պետք է դատապարտել բոլոր նրանց։
Դա նույն բանն է, եթե ասեն՝ Նժդեհն ինչու՞ էր ապազգային բոլշեւիկներին Սոֆիայում կամ Բոսթոնում քննատատում։
Լավ էր անում։
Հիմա նիկոլիստներն էլ մերօրյա նեոբոլշեւիկներն են,ո րոնց պետք է քննադատել ցանկացած եթերում՝ ռուսականից միչեւ ֆրանսիական»։